Մասիմիլիանո Ալեգրին «Ռեալը» գլխավորելու հիմնական թեկնածուն է
Մադրիդի «Ռեալը» 2 թեկնածու ունի Զինեդին Զիդանի հեռանալուց հետո թիմի գլխավոր մարզիչ նշանակելու։ Այս մասին տեղեկանում ենք As սպորտային պարբերականից։
Մադրիդյան թիմը քննարկում է թիմի ղեկը հանձնելու «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, կամ «Ռաուլին», ով այժմ գլխավորում է «Կաստիլիան»։ Իտալացի մասնագետը համարվում է գլխավոր թեկնածուն, քանի որ նա ունի փորձ և տիտղոսակիր մարզիչ է։
Ռաուլը դիտարկվում է որպես պահեստային տարբերակ։ Ընդգծենք, որ Զիդանի հեռանալու հարցը վերջնական պարզ կդառնա մրցաշրջանի ավարտից հետո։