ՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակին

Թե մեզ ուր հասցրեց Իշխանի իշխանատենչությունը

Հայրենիքի փրկության շարժումն այլևս «մահացել է». հայրենիք փրկող չկա, բոլորը բացակա են: 

Բոլորը լսել են արտահերթ ընտրությունների մասին ու ծնկները թուլացել է՝ դեպուտատ դառնալու, պրեմիաներ ստանալու «լուսավոր» հեռանկար է բացվել: Չնայած՝ հասկանալի չէ, թե որ երկրում պետք է իշխանություն դառնան՝ Ռուսաստանի՞, Թուրքիայի՞ ենթակայությամբ ինչ-որ անորոշ կարգավիճակով հողատարածքի: Թե՞ միանգամից Ադրբեջանի կազմում: Փաշինյանն անխնա բաժանում է մեր հայրենիքը՝ անունը դնելով «չպահպանվող բարձունք», «ամայի տարածք» և այլն ու պարզ չէ դեռ, թե մինչև ուր: 

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես բանը հասավ նրան, որ հայրենիք հանձնած, պատերազմ պարտված, Ալիևի առաջ կզած, ամեն օր նոր ստորացումների, տարածքային նոր զիջումների գնացող Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո ավելի քան 7 ամիս ժամանակ ստացավ իշխանության գլխին: Չլսված բան է: 

Սա հենց «Հայրենիքի փրկության շարժման» ապիկարության շնորհքն էր: 

Դեկտեմբերի 5-ն, օրինակ, կարող էր լինել Փաշինյանի կառավարման վերջին օրը, երբ հայրենատեր քաղաքացիները երթով գնացել ու շրջափակել էին Նիկոլ Փաշինյանի կեցավայրը՝ կառավարական առանձնատունը՝ արգելափակելով նրա ելումուտը: 

Եվ երբ հավաքվածները վանկարկեցին «հի-մա», շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը սկսեց ցույցը ցրելու անհեռատես «օպերացիան»: 

«Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմի, խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի, հրաժարական տա և հեռանա... Եթե մինչև նշված ժամը Նիկոլը չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ դիմելու ենք անհնազանդության բողոքի ակցիաների... Նիկոլ, սրանք վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում»։

Ինչպես ասվում են, ժողովուրդն արդեն «եփված էր» ու պատրաստ կտրուկ քայլերի՝ պատրաստ անհրաժեշտ ժամանակահատվածը նույնիսկ այդ ցրտին գիշերելու կառավարական առանձնատան դիմաց. այնքան, մինչև Փաշինյանը կգրեր իր հրաժարականի դիմումն ու կհեռանար: 

Ի՞նչ կլիներ հետո: Հետո կլիներ այն, որ ժողովուրդը «կպարտադրեր» «Իմ քայլի»  պատգամավորներին վարչապետ ընտրել Վազգեն Մանուկյանին, ճիշտ այնպես ինչպես ՀՀԿ-ն ժամանակին ընտրեց Նիկոլին: Մանուկյանն էլ իր հերթին կկազմեր ժամանակավոր կառավարություն, և ենթադրվում էր, որ կունենար ոչ վաղարշակհարությունյան  Պաշտպանության նախարար, արտակդավթյան անողնաշար Շտաբի պետ, այլ կունենար զինվորական ֆիգուրներ ու այսօր ադրբեջանցնիները սրտի ուզած հատվածով չէին առաջանա:

Բայց Սաղաթելյանն ու նրա նմանները թույլ տվեցին, որ Կապիտուլյանտը Հայաստանը հասցնի այն օրվան, որ սահմանային վտանգները սպառնանա արդեն Գեղարքունիքին ու Սյունիքին: 

 «Մենք որևէ պայմանավորվածություն չենք կարող ունենալ։ Միայն երկու հարց կարող ենք քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը և ժամը, և երկրորդ՝ խոստանանք, որ ժողովուրդն իր հետ ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնելու»:

Այո, ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չտեսավ Փաշինյանի հետ, ավելին՝ այդ Փաշինյանն է հաշվեհարդար տեսնում այն մարդկանց հետ, ովքեր անհնազանդություն են ցուցաբերում իր անձի դեմ: Իհարկե, ոստիկանների ձեռքով: Ինքը թուլամորթի մեկն է: Մեծ ցանկության դեպքում էլ չի կարողանա հաշվեհարդար տեսնել, այլապես դա էլ կաներ: Վկա՝ նրա հարյուրներով թիկնապահներն ու զրահաբաճկոնը: 

Ինչ վերաբերում է առաջին կետին, ապա Իշխանն ընդամենը ստեց իրեն հավատացող ու իր հետ հույսեր կապող հանրությանը: Թե՝ պայմանավորվածություն չենք կարող ունենալ: Ավելի ուշ Շարժման անդամների շարքից ԲՀԿ-ն որոշեց գնալ արտահերթի: Շատ լավ: Եթե իշխանանմանների նպատակը ոչ թե պաշտոն ստանալու հեռանկարն էլ, այլ ինքն իրոք ուզում էր փողոցային պայքար, ժամանակավոր կառավորություն և Վազգեն Մանուկյան վարչապետ, ապա ինչու, ասենք, չհրաժարվեցին ԲՀԿ-ից և շարունակեին իրենց պայքարը հենց փողոցում ու պարտադրանքով հեռացնեին Նիկոլին: Հասկանո՞ւմ էին, որ առանց ԲՀԿ-ի մարդկանց քանակ ապահովել չէին կարող, Իշխանն իրականում այնքան ինքնավստահ չէ՞, որքան բարձր ու դատարկ գոռում-ճառում է: 

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հայրենիքի փրկության շարժման առնվազն մի մեծ հատվածը ֆեյք էր՝ աջակցելու Փաշինյանին հանձնելու այն տարածքները, որոնք նա հանձնել է նոյեմբերի 9-ից հետո և որոնք դեռ հանձնելու է մինչև հունիսի 20-ը: 

Իսկ տեսանյութում, որն առաջարկում ենք դիտել, հստակ երևում է Իշխանի ամբարտավանությունը վստահաբար իրենից ավելի խելացի ու փորձառու Արփինե Հովհաննիսյանի և Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: 

Ասել է, թե՝ Իշխանն առուն չտեսած բոբիկացել էր՝ իրեն վեր էր կարծում իր կողքին կանգնածներից ու արդեն Նիկոլի հրաժարականի տեքստը ստորագրած էր համարում: 

Մինչդեռ 3 միլիոն հայություն՝ Հայաստանի ներսում ապրում է մեկ մարդու՝ կապիտուլյանտ վարչապետի օրակարգով: 

NEWSPRESS.am