Իսրայելի բանակը խոցել է իր օդային սահմանների մոտ թռչող անօդաչու թռչող սարք
Իսրայելի ռազմաօդային ուժերը այսօր վաղ առավոտյան խոցել են անօդաչու թռչող սարք, որը մոտենում էր իսրայելական սահմանին: Այս մասին հայտնում են Իսրայելի պաշտպանական ուժերը Twitter-ում: Անօդաչուի բեկորները հավաքել են անվտանգության աշխատակիցները։
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում 90 հրթիռ արձակելու մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի սահմաններում սկսվեց վերջին տարիների ամենամեծ սրացումը: Իսրայելի բանակը և Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում շարունակում են փոխանակել հրթիռային հարձակումները Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո։ Երկու կողմերից կան մեծ թվով զոհեր և վիրավորներ։