«Բարսելոնան» բանակցություններ է սկսել Չավիի հետ
Կատալոնական «Բարսելոնան» բանակցություններ է սկսել Չավիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Թիմը Չավիին դիտարկում է որպես Ռոնալդ Կումանին փոխարինող, ով ամենայն հավանականությամբ մրցաշրջանի ավարտից հետո այլևս չի զբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտնը։
Ընդգծենք, որ Չավին վերջերս նոր պայմանագիր ստորագրեց քաթարական «Ալ Սադ» ակումբի հետ։