Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է գնել Ռոդրիգո Բենտանկուրին
Թուրինի «Յուվենտուսի» ուրուգվայցի ֆուտբոլիստ Ռոդրիգո Բենտանկուրը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Բենտանկուրի գործակալի հետ բանակցություններ է սկսել Մադրիդի «Ատլետիկոն»։
Թուրինյան թիմը Բենտանկուրի դիմաց պահանջում է 40 միլիոն եվրո գումար։ Բանակցություններից այլ մանրամասներ հայտնի չեն։