«Յուվենտուսը» նոր պայմանագիր կառաջարկի Խուան Կուադրադոյին
Խուան Կուադրադոն պատրաստ է «Յուվենտուսում» նոր պայմանագրի կնքմանը։ Այս մասին հայտնում է Calcio Mercato-ն:
32-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին, սակայն իտալական գրանդը ցանկանում է նրան եւս մեկ տարիպահել թիմում:
Այս մրցաշրջանում Կուադրադոն «Յուվեի» կազմում մասնակցել է Ա Սերիայի 29 հանդիպման ՝ դառնալով 2 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։