Մաուրո Իկարդին հաջորդ մրցաշրջանում կմնա «ՊՍԺ»-ում
Մաուրո Իկարդին մտադիր է մնալ «Պարի Սեն Ժերմենում» նաև 2021-22 մրցաշրջանում։ Այս մասին հաղորդում է Calcio Mercato- ն:
Ենթադրվում է, որ Իկարդին ցանկանում է հեռանալ, սակայն փարիզյան ակումբը գիտակցում է, որ այս պահին ոչ մի ակումբ չի կարող բավարարել Իկարդիի հետ կապված ֆինանսական հարցերը։ Իկարդին ամենայն հավանականությամբ ստիպված կլինի մնալ ակումբում և պայքարել Մաուրիսիո Պոչետինոյի մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար։
Ընդգծենք, որ ըստ որոշ տեղեկությունների Իկարդիի ծառայություններով հետաքրքրված էր «Միլանը»։