«Արա՛, Հայաստանը սարքել եք ճոճանակ, ամբողջ հայ ժողովրդին էլ հետը, հիմա ասում ես՝ Զանգեզուրը շահարկո՞ւմ են»․ Գ․Պետրոսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (տեսանյութ)
Էն Անդրանիկ Քոչարյանն ա ասում՝ Զանգեզուրը սարքել են շահարկման առարկա․․․ Զանգեզուրը չի կարող ճոճանակ լինի։ Ասուլիսի ժամանակ իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքերը մեջբերեց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Արա՛, Հայաստանը սարքել եք ճոճանակ, ամբողջ հայ ժողովրդին էլ հետը, հիմա ասում ա՝ Զանգեզո՞ւրը․․․ տո դու որ Զանգեզուրի մասին մտածող ես, ինչի՞ չես գնում մի հատ Զանգեզուր, գնաս անձամբ տեսնես՝ ինչ է կատարվում, ոչ թե Երևանի քո կաբինետում նստած՝ դատողություններ անես»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։
Նա նաև նկատեց, որ այսօր դեղատներում սրտանոթային հիվանդությունների համար և հանգստացնող դեղեր են ուզում։ Ըստ պատգամավորի՝ դա երկրի իշխանության վարած սխալ քաղաքականության արդյունքն է։
Ինչ վերաբերվում է առաջիկա ընտրություններին, ապա ըստ Գևորգ Պետրոսյանի, արդար ընտրություն չի լինելու, այլ լինելու է նկարչություն։