Ես չեմ հասկանում՝ խորհրդարանական ընդդիմությունը ինչո՞ւ է կապիտուլյանտին դիմում «հարգելի, պարոն վարչապետ»-ով․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
«Նիկոլն ասում է՝ սա համաշխարհային պրոբլեմ է։ Արա, ուզում ես ասել՝ մեր երկրի անվտանգության հարցը կապված է աշխարհում կատարվող պրոբլեմների՞ հետ»։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նա նկատում է, որ մեր երկրի խնդիրները չի կարելի կապել աշխարհոըմ տիրող իրավիճակի հետ։
«Մենք մեր երկրի անվտանգության հարցն ենք լուծելու, ոչ թե հայտարարենք, թե՝ դե ամբողջ աշխարհում էլ վիճակը առանձնապես լավ չէ»,-ասաց Պետրոսյանը։
Նա նկատում է, որ նպատակը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ նրա հեռացումը միջոց է իրական նպատակին հասնելու․ այն է՝ երկրի անվտանգության հարցը լուծելը։
Անդրադառնալով խորհրադարանական ընդդիմության դիրքորոշմանը՝ Գևորգ Պետրոսյանը սխալ համարեց այն, թե ինչպես են նրանք դիմում Նիկոլ Փաշինային։ Պատգամավորի մոտ հարց է առաջանում, թե ինչպես կարող են դավաճան կապիտուլյանտին դիմել՝ «հարգելի, պարոն վարչապետ»-ով։
«Թող չպատճառաբանեն, թե դա սահմանադրությամբ պահանջվող դիմելաձևի էթիկայի կանոներ են․ իմ համար դա հակասահմանադրական է և չի կարող էթիկա համարվել»։
Մանրամսները՝ տեսանյութում