Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
Հասարակություն

Ինչպես է Իվետա Տոնոյանը կազմաքանդում ԲՀԿ֊ն

Առերևույթ հանդարտ ծով հիշեցնող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում ստորգետնյա փոթորկումներ են, որոնք քիչ-քիչ իրենց զգալ են տալիս ու լույս աշխարհ գալիս: NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ–ականների շրջանում տեղի ունեցող խժդժությունների հետևում կանգնած է պատգամավոր Իվետա Տոնոյանն ու էլի մի քանի ԲՀԿ-ականներ, ովքեր իրենց գործողություններով ոչ թե նպաստում են ԲՀԿ֊ի գործունեությանը, այլ տարիների պատմություն ու բավականին բարձր վարկանիշ ունեցող կուսակցությունը տանում են կազմաքանդման:

Իրականում Տոնոյան Իվետան ցայտնոտի մեջ է ընկնում, երբ կուսակցությունում հայտնվում է իրենից խելոք ու խելացի մեկը, կամ ցանկացած մի ուրիշը, ով իր պատվախնդիր տեսակով, հավակնում է իրենից առաջ անցնել...

Ու հենց այդ պահին Տոնոյանն ու իր «թիմը» վրա են հասնում...

Տոնոյանը գտել է ձևը, որը ստիպում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անվերապահորեն հավատալ ու վստահել իրեն:

Նախ, շատ խնդիրներ, որոնք իրականում կուտակվել են ԲՀԿ-ի շուրջը և որոնց մասին տեղյակ է Տոնոյանը, այդպես էլ Ծառուկյանին չեն հասնում: Նրան զեկուցվում է միայն ոգևորող ու բարի նորությունները: 

Սրանով իհարկե նա ոչ թե օգնում, այլ նպաստում է այն բանին, որ օրեցօր կորչում է ԲՀԿ-ի նկատմամբ հավատն ու վստահությունը հասարակության շրջանում...

Տոնոյանը, քաջ գիտակցելով, որ սևերի ու սպիտակների տարանջատումը երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցրել, ինքն է իր ձեռքով կուսակցության ներսում ԲՀԿ-ականներին տարանջատում սևերի ու սպիտակների... 

Այդպես նա, ինչպես ասում են, քանդեց Գևորգ Պետրոսյանի ոտքի տակը...

Պետրոսյանը կուսակցությունում թերևս այն ամբիցիոզ տեսակն էր, ով ոչ միայն խոսքով, այլ գործով կարող էր ապացուցել իր դիրքորոշումները՝ իր ազգի ու հայրենիքի նկատմամբ: Նրան իրականում շատ հարգողներ կան, քանի որ վերջինս վճռական է, ճիշտ խոսքը դեմքին շպրտող ու իրերը կոչում է իրենց անուններով... Սակայն այս տեսակը Իվետայի սրտով չէր:

Առևերույթ ցույց տալով, թե պաշտպանում է Գևորգ Պետրոսյանի հայտարարությունները՝ նա հասավ նրան, որ Պետրոսյանը թքեց ԲՀԿ-ի վրա ու ի վերջո դուրս եկավ կուսակցությունից...

Տոնոյանը փորձում է դավեր հյուսել նաև Նաիրա Զոհրաբյանի թիկունքում: Մեր տեղեկություններով՝ նրա նախաձեռնությամբ Ծառուկյանին  զեկուցվում է այնպես, թե իբր Զոհրաբյանը սևացնում է ԲՀԿ-ի դեմքը...

Իհարկե, անկեղծության համար չենք կարող չասել, որ որոշ շրջանակներում Զոհրաբյանին այդքան էլ չեն ընդունում ու չեն սիրում: Բայց, ինչպես կասեր դասականը, սերը քաղաքական կատեգորիա չէ...

Չմոռանանք Նաիրա Զոհրաբյանի ոգեշունչ ելույթները ԵԽԽՎ-ում ու այնտեղ նրա «պորտադրումները»՝ հօգուտ Հայաստանի ու հայ ազգի... 

Զոհրաբյանն այն ներկայանալի գործիչն է, ով կարող է պաշտպանել մեր հավաքական շահերը՝ դիվանագիտական կորպուսում:

Քանի՞ անգամ է Իվետան հանդես եկել համարձակ հայտարարություններով, քանի՞ անգամ է նա աչքի ընկել իր համարձակ գործողություններով, քանի՞ անգամ է ի շահ ժողովրդի մի գործ սկսել ու այն տարել մինչև վերջ... եղե՞լ է այդպես, մենք տեղյակ չենք...

Փոխարենը նրա  «բարի կամքի դրսևորմամբ»՝ Նաիրա Զոհրաբյանը ընտրացուցակում չի ընդգրկվել... 

Մեր տեղեկություններով, Տոնոյան Իվետի թիրախում է հայտնվել նաև Շաքե Իսայանը, ով բոլորովին վերջերս ընտրվել է ԲՀԿ փոխնախագահ...

Թե ինչ է Տոնոյանը նախապատրաստում Իսայանի համար ու էլ ինչ դավեր է հյուսել՝ կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում: