Կրակոցներ` Տորոնտոյում. կա 1 զոհ և 4 վիրավոր
Կանադական Տորոնտո քաղաքում հրաձգության արդյունքում, որը անհայտ անձը բացել է մեքենայի վրա, մեկ մարդ է մահացել և չորսը վիրավորվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
«Հաղորդվում է, որ տղամարդը դուրս է եկել մեքենայից և սկսել է կրակել: Սպաները հայտնաբերել են հինգ վիրավորի: Վիրավորներից մեկը մահացել է ստացած վերքերից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մոտակա շենքերում հայտնաբերվել են փամփուշտների հետքեր: Զինված մարդը սև գույնի մեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի: