Սերժ Սարգսյանն ասաց, թե ինչու չի գլխավորում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը
«Ես իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչու չի գլխավորում «Պատիվ ունեմ» դաշինքը:
Նրա խոսքով, առաջին համարները հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոններ, իսկ ինքը հայտարարել է, որ այլևս չի զբաղեցնելու պետական բարձր պաշտոն:
«Ես համարում եմ որ ավարտվել եմ իմ ծառայությունը` Հայաստանի ու հայ ժողովրդին պետական բարձր պաշտոնում»,-ասաց Հերժ Սարգսյանը: