Աննա Հակոբյանն Ամերիկա պատրաստվում է մեկնել Վրաստանից. նոր մանրամասներ՝ գաղտնի պահվող այցից
NEWSPRESS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ «Էրատո» նախկին ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ նախատեսվող այցից:
Մեր տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը պատրաստվում է ԱՄՆ մեկնել վաղը՝ մայիսի 16-ին: Նա կմեկնի Վրաստանի տարածքից: ԱՄՆ-ում նա պատրաստվում է հանդիպել ֆեյսբուքյան լայվերից հայտնի դարձած Քրիստինե Հալաջյանի հետ, ով, ի դեպ, ևս սորոսական է, բայց այդ մասին մեր հաջորդ հրապարակումներում:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղը հայտնել էր NEWSPRESS.am-ը, Աննա Հակոբյանը պատրաստվում է գաղտնի մեկնել ԱՄՆ, որտեղ նա հանդիպումներ պետք է ունենա հրեական ու սիրիական համայնքների հետ, ինչպես նաև սորոսականների: Նա այնտեղ պետք է տեղեկանա գալիք ծրագրերին:
Հիշեցնենք նաև, որ նա իր և իր երեխաների համար Միացյալ Նահանգների քաղաքացիություն է ստացել: