Ուրախ եմ, որ կա այնպիսի երիտասարդություն, որը չի լռելու և պատրաստ է պայքարել իր իսկ վաղվա օրվա համար. Լևոն Քոչարյան (լուսանկարներ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հայտնում է, որ մայիսի 14-ին հանդիպել է «Երիտասարդի Ձայնը» ակումբի մի խումբ երիտասարդների, ովքեր պաշտոնապես ստանում էին անդամաքարտեր:
«Ուրախ եմ, որ կա այնպիսի երիտասարդություն, որն անտարբեր չէ, չի լռելու և պատրաստ է պայքարել իր իսկ վաղվա օրվա համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Քոչարյանը։