Ուժգին պտտահողմ՝ Չինաստանում․ կա 6 զոհ և 218 վիրավոր
Չինաստանի Հուբեյ նահանգի Ուուհան քաղաքում պտտահողմի պատճառով 6 մարդ է զոհվել, եւս 218-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է քաղաքի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նախարարության տվյալներով ՝ պտտահողմերի պատճառով փլուզվել է 85 շենք, վնասվել է 400 շենք: Բացի այդ, վնաս է հասցվել երկու աշտարակների։ Քամու ուժգնությունը վայրկյանում հասել է 23,9 մ արագության:
Մարտի 15-ին Չինաստանը տասը տարվա ընթացքում առաջին անգամ ենթարկվեց ամենաուժգին ավազային փոթորիկի: Մարտի վերջին Պեկինում գրանցվեց երկրորդ փոթորիկը, որի պատճառով օդի աղտոտվածությունը հասավ առողջության համար վտանգավոր մակարդակի։