Զիդանն ամիսներ առաջ է որոշել հեռանալ «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը մտադիր է հեռանալ իր պաշտոնից այս մրցաշրջանի ավարտին։ Այս մասին հաղորդում է TeleMadrid-ը:
Հրապարակման համաձայն՝ Իսպանիայի առաջնությունում նույնիսկ հաղթանակը չի ազդի մասնագետի որոշման վրա: Ավելին, նշվում է, որ այս որոշումը մասնագետը կայացրել էր մի քանի ամիս առաջ և դա պայմանավորված էր հոգնածությամբ՝ և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես:
Զիդանը մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ դարձավ 2016-ին և այս պաշտոնում մնաց մինչեւ 2018-ի ամառ: Դրանից հետո նա հեռացավ թիմից, բայց ոչ մի այլ ակումբ չի գլխավորել: 2019-ին ֆրանսիացի մասնագետը վերադարձավ այս պաշտոնին: