Համասի հարձակումից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել Իսրայելի նավահանգստում
Պաղեստինյան «Համաս» արմատական շարժումը հարձակվել է Իսրայելի Աշդոդ քաղաքում գտնվող նավահանգստի վրա, ինչը հանգեցրել է զանգվածային հրդեհի։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը:
Ըստ թերթի՝ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Բացի այդ, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս, որ Համասի հրթիռը հոսանք արտադրող սարքի վրա է ընկել, ինչը հարակից տարածքում հոսանքազրկում է առաջացրել, սակայն տեղական իշխանությունները դեռ չեն հաստատել այս տեղեկատվությունը:
Ավելի վաղ «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի նախագահ Խալեդ Մաշալը հայտարարել էր, որ պաղեստինյան շարժումը պատրաստ է Իսրայելի հետ զինադադարիպ։