Ադրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Մամուլ

Վերելակից՝ Սև լիճ․Ալիև-Փաշինյան կապի գաղտնիքները. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը որպես «թավշյա հեղափոխության» ու Դուշանբեում Ալիեւի հետ վերելակային գաղտնազրույցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թե ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակվեցին այդ կապուղու միջոցով, տակավին անհայտ է։ Ինչպես որ չկան ստույգ տեղեկություններ այն մասին՝ արդյոք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, թե՞ շարունակում էր ու է՛ գործել այնքան գաղտնիորեն, որքան այն ծնած վերելակային գյալաջին։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն բացառելի չէ այդ կապի գործարկումը նաեւ սյունիքյան վերջին իրադարձությունների բերումով։

Հնարավոր է, ասենք, «տարածք՝ իշխանության դիմաց» սխեմայի փոխանակություն գաղտնի կապի միջոցով, որի արդյունքում Սեւ լիճը եւ այլ դիրքեր կարող են անցնել կապի մի կողմում գտնվող Իլհամ Ալիեւին, փոխարենը՝ հնարավորություն տալով մյուս կապավորին՝ Նիկոլ Փաշինյանին, ռազմական դրություն հայտարարելու միջոցով չեղարկել խորհրդարանական ընտրությունները՝ առժամանակ պահպանելով իշխանությունը։ Մինչեւ հաջորդ կապի հաստատում։

Բացառված չէ նաեւ, որ այդ կապի միջոցով լուծվում են նաեւ այլ՝ ավելի գլոբալ խնդիրներ, ինչպես, օրինակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հեղինակազրկումը, որը կարող է տեղի ունենալ այդ կառույցին Հայաստանի դիմելու արդյունքում։ Խնդիրը տվյալ դեպքում ՀԱՊԿ-ի գործունակությունը չէ, որին Հայաստանի անդամակցությունը կրում է զուտ ձեւական բնույթ։

Խնդիրը ժամանակահատվածն է, որում Հայաստանում կարող են գեներացվել ՀԱՊԿ-ը վարկաբեկող տրամադրություններ՝ դրանից բխող հետևանքներով։ Չունենալով անվտանգային իրական այլընտրանք՝ ՀԱՊԿ-ի հետ խնդիրների ստեղծումը էլ ավելի է նվազեցնելու Հայաստանի անվտանգության գրեթե գոյություն չունեցող մակարդակը, ինչը շահեկան է, առաջին հերթին՝ Ադրբեջանի համար։

Եվ եթե Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին համաձայնեցված չէ Ռուսաստանի հետ (ՌԴ նախագահն ու արտգործնախարարը Հայաստանի ղեկավարների հետ վերջին զրույցներում ՀԱՊԿ-ի մասին անգամ չեն հիշատակում), ապա այդ գործընթացի վտանգավորությունը կարող է բազմապատկվել։ Ընդ որում, բացառված չէ, որ այսպիսով Ադրբեջանը էլ ավելի է թանկացնում ԵԱՏՄ-ին անդամագրվելու իր հնարավորությունը, որին այդքան ձգտում է Ռուսաստանը, եւ որի դիմաց կարող է հերթական զոհաբերությունը մատուցել Հայաստանի հաշվին՝ Սև լճի կամ որեւէ այլ տարածքի տեսքով։ Սրանք բոլորը գաղտնի կապով քննարկելու արժանի հարցեր են՝ հատկապես այն դեպքում, երբ կապավորներից մեկը կանգնած է իշխանությունը կորցնելու գոյաբանական սպառնալիքի առաջ։

Գաղտնիությունը մարդկանց հարազատացնում է, եթե անգամ գաղտնիությամբ շփվում են թշնամիները։ Համատեղ գաղտնիքները երբեմն կարող են համատեղ գործած հանցանքներին հավասար լինել, ինչը ևս մարդկանց, անգամ՝ թշնամիներին, միավորելու հատկություն ունի։ Գործնականից բացի, գաղտնի կապերն ունեն նաև անձնական նշանակություն, եւ բացառելի չէ, որ դրա միջոցով, օրինակ, կապավորներից բեղավորը տեղեկացրած լինի յուր կնոջ կողմից կապավորներից մորուքավորի կնոջ հրավերին արձագանքելու ու դրա արդյունքում ունկնդրած մուղամից ստացած տպավորությունների մասին։

Ադրբեջանի հետ հաստատված գաղտնի կապը հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից էր։ Գուցե ամենամեծը՝ Իլհամ Ալիևի կյանքում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: