Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին. Նիկոլ Փաշինյան
Էմանուել Մակրոնն ասել է, որ դիտարկում է Սյունիքի սահմանների հարցի տեղափոխումը ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, և հավելեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին
«Երեկ ես հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի հետ, և Մակրոնի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ։ Ավելին, նա ասել է, որ դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ։ Ասել է, որ անվտանգության ՄԱԿ–ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին»,– ասաց Փաշինյանը։