Մխիթարյանը` գոլի հեղինակ. Բորուսիան հաղթանակ տարավ
Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ խոշոր հաշվով կամային հաղթանակ է տարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից մասնակցել է հանդիպմանը: 24-րդ րոպեին Օբամեյանգի փոխանցումից հետո գրավել է դատարկ դարպասը, ունեցել է երկրորդ գոլը խփելու հրաշալի հնարավորություն: Մխիթարյանին 82-րդ րոպեին փոխարինել է Ադրիան Ռամոսը, ով վերջակետ է դրել հանդիպմանը:
«Բորուսիա» – «Այնտրախտ» խաղն ավարտվեց 4:1 հաշվով:
Գոլերի հեղինակներն են Մխիթարյան 24, Օբամեյանգ 57, Հյումելս 61, Ռամոս 86 – Մեյեր 6: