«Բարսելոնան» Սերխիո Ագուերոյի հետ մեկտեղ կփորձի գնել նաև Մեմֆիս Դեպային
Կատալոնական «Բարսելոնան» ամենայն հավանականությամբ թիմ կհրավիրի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին, ով շաբաթներ անց կդառնա ազատ գործակալ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ կատալոնացիները Ագուերոյի հետ մեկտեղ ցանկանում են թիմ հրավիրել նաև Մեմֆիս Դեպային։ Հոլանդացուն դեռևս ամռանը ցանկանում էր գնել Ռոնալդ Կումանը, սակայն ինչ-ինչ պատճառներով տրանսվերը չկայացավ։
Նշվում է, որ այս երկու տրանսվերից զատ ակումբը կփորձի գնել նաև ևս 2 հարձակվողական ոճի ֆուտբոլիստների։