Ֆրանսիացիները Էմմանուել Մակրոնին հորդորել են չխառնվել այլ երկրների գործերին
Ֆրանսիական Le Figaro թերթի ընթերցողները մեկնաբանել են Նախագահ Էմանուել Մակրոնի կոչը ՝ անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից: Նման հայտարարություն նա արել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Միջազգային ասպարեզ դուրս գալու համար նախ պետք է վստահություն ձեռք բերել ձեր երկրի հանդեպ, այլապես դա կարող է ժպիտ առաջացնել միջազգային հանրության կողմից»,-ասել է օգտատերերից մեկը:
«Եթե մարդը չի կարող ապահովել իր երկրի բնակիչների անվտանգությունը, ապա նա չպետք է խառնվի այլ երկրների գործերին: Դա իսկապես դառնում է անպարկեշտ», - գրել է ընթերցողներից մեկը։
Ընդգծենք, որ Սյունիքում ստեղծված խնդրի մասին արձագանքել են նաև մի շարք երկրների այլ պաշտոնատար անձինք ևս։