ԿԸՀ-ն մերժեց հանրաքվեն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ի դիմումը
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր` դեկտեմբերի 13-ին, ԿԸՀ բոլոր 7 անդամները միաձայն մերժեցին ՀԱԿ-ի դիմումը` դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԿԸՀ-ի նիստի ժամանակ ներկայացրել էր իր դիմումը: