Վիկ Դարչինյանը տարավ 42-րդ հաղթանակը, 31-րդը՝ նոկաուտով
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (42-8-1, 31 նոկաուտ) դեկտեմբերի 13-ին անցկացրել է կարիերայի 51-րդ մենամարտը, որում հաղթել է նոկաուտով:
Ավստալիայում կայացած 10 ռաունդանոց մենամարտում 39-ամյա Դարչինյանը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ֆիլիպինցի 22-ամյաՔրիս Պաուլինոյին (14-2, 4 նոկաուտ): Այդ հաղթանակի շնորհիվ հայ բռնցքամարտիկը նվաճել է WBC Asian Boxing Council Super Bantamweight տիտղոսը, որը թափուր էր մինչեւ այս:
Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում տարավ 42-րդ հաղթանակը, 31-րդը՝ նոկաուտով: