Հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 1 մլն 302 հազար 613 ընտրող
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտահերթ նիստում ամփոփել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած Սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Ըստ ԿԸՀ ամփոփիչ արձանագրության՝ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.74 տոկոսը։
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2 մլն 566 հազար 998:
Սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել քվեարկողների 63.37 տոկոսը եւ «ոչ» է ասել՝ 32.36 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 53 հազար 435 քվեաթերթիկ, իսկ տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 1 մլն 337 հազար 670: