ՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակին

Փաշինյանը պետք է բացատրի, թե ինչպես է ակնհայտ անգործություն ցուցաբերել՝ ունենալով հետախուզության հստակ տվյալները մոտալուտ պատերազմի մասին․ Չալաբյան

«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ ԱԽ Քարտուղարի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Արմեն Գրիգորյանը, որը հայտնի է իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից արված բազմաթիվ անհեթեթ հայտարարություններով, հանդես եկավ հերթական «սենսացիոն» հայտնությամբ, պնդելով, որ անցած տարվա հունիս ամսից ի վեր ՀՀ իշխանությունները հետախուզական տվյալներ են ունեցել սպասվող պատերազմի մասին։

Անկեղծ ասած, հատուկ հետախուզություն պետք չէր ունենալ, որպեսզի անցած տարվա հունիսի տավուշյան դեպքերից հետո հասկանալ, որ թշնամին պատրաստվում է պատերազմի՝ դա արվում էր այնքան ակնհայտ, որ միայն մանկամիտները կարող էին չնկատել ծանր սպառազինությունների տեղափոխումը Թուրքիայից, լայնամասշտաբ համատեղ զորավարժությունները, կտրուկ աճած հայատյաց հռետորաբանությունը, և բանակցային գործընթացի վերջնական ձախողումը։ Նաև, իմաստ չէր լինի անդրադառնալ այս անձի հերթական անհեթեթ խոսքերին, եթե նրա, ու իր վերադասի անգործությունը այդպիսի ծանր հետևանքներ չունենային մեր երկրի և ժողովրդի համար։

Սակայն քանի որ Արմեն Գրիգորյանը հպարտորեն պնդում է, որ իրենց իշխանությունը հունիսից տեղյակ էր սպասվող պատերազմի մասին, և ցանկանում եմ ավելի շատ նրա վերադասին հարցս ուղել՝ եթե իսկապես տեղյակ էիք և չորս ամիս ունեիք, ի՞նչ եք արել այդ ընթացքում պատերազմին առավելագույնս կազմակերպված պատրաստվելու համար։

Մասնավորապես՝

ա) ի՞նչ եք արել պահեստազորը մոբիլիզացնելու և ապագա ռազմական գործողություններին պատրաստելու համար (հիշեցնեմ, որ պահեստազորի մոբիլիզացիան զգալի չափով պատերազմի ընթացքում տապալվել է, և դա արդեն հնարավոր չի թաքցնել)

բ) ի՞նչ եք արել զինամթերքի և հանդերձանքի պաշարները համալրելու նպատակով (հիշեցնեմ, որ կամավորների և պահեստազորայինների համար հանդերձանքը քրոնիկ չէր բավարարում, իսկ զինամթերքը պատերազմի ժամանակ տեղափոխում էին մի կերպ Հայաստան հասնող, եռապատիկ թանկ արժեցող ինքնաթիռներով)

գ) ի՞նչ եք արել մեր առանցքային սպառազինությունը թշնամուց քողարկելու նպատակով (հիշեցնեմ, որ պատերազմի առաջին իսկ օրը թշնամին շարքից հանեց մեր ՀՕՊ միջոցների 25%-ը, մասնավորապես, խոցելով թանկարժեք С-300 դիվիզիոններից մեկը)

դ) ի՞նչ եք արել լրացուցիչ ամրաշինական կառույցներ և բնագծեր ստեղծելու ուղղությամբ (հիշեցնեմ, որ Ջաբրայիլը գրավելուց հետո թշնամին համարյա անարգել հասավ մինչև ՀՀ սահման, քանի որ ճանապարհին այլևս ոչ մի ամրաշինական բնագիծ և պաշտպանական ենթակառուցվածք չկար)

ե) ի՞նչ եք արել դաշնակից երկրներից լրացուցիչ սպառազինություն ձեռք բերելու համար (հիշեցնեմ, որ ՌԴ-ից մենք սկսեցինք նոր սպառազինություն ստանալ միայն պատերազմի վերջին օրերին, թեև կարող էինք ստանալ նաև պատերազմից առաջ)

զ) ի՞նչ եք արել մեր զինված ուժերի անձնակազմը սպասվող պատերազմի բնույթին լավագույնս պատրաստելու համար (հիշեցնեմ, որ մեր կորուստների գերակշիռ մասը հետևանք է ԱԹՍ-երի և այլ ճշգրիտ խոցող միջոցների հարվածների, որից զորքերը անթույլատրելիորեն վատ էին պատսպարված)

է) և վերջապես, եթե չորս ամիս գիտեիք, որ պատերազմ է գալիս, ի՞նչ եք արել դիվանագիտական միջոցներով այն կանխելու համար (օրինակ, փորձե՞լ եք դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարությանը՝ հրատապ վեհաժողով հրավիրելու նպատակով)

Կարող եմ հարցերս շարունակել, բայց կսահմանափակվեմ այսքանով։ Քանի որ պատերազմը այսպես ապաշնորհ տապալած ուժը հավակնում է ապագա ընտրություններով նորից վերարտադրվել, և համոզել միամիտներին, որ իր հետ դեռ «Ապագա կա», կուզեի, որ այս հարցերը նրանց տրվեն ընտրողների հետ յուրաքանչյուր հանդիպմանը, և այս ուժի պարագլուխը փորձի բացատրել, թե ինչպես կարելի է մեր ապագան նորից վստահել իրեն, եթե դեռ մոտ անցյալում, ունենալով հետախուզության հստակ տվյալները մոտալուտ պատերազմի մասին, նա այսպիսի ակնհայտ անգործություն է ցուցաբերել՝ այն կանխելու կամ գոնե առավելագույնս նրան պատրաստվելու նպատակով, և կանգնեցրել է մեզ բոլորիս այսպիսի ծանր (և որոշ դեպքերում անդառնալի) կորուստների առաջ»։