Հրթիռակոծության հետևանքով Իսրայելում կին է մահացել
Կինը մահացել է Թել Ավիվից արևելք գտնվող Իսրայելի Լոդ քաղաքում` Գազայի հատվածից հրթիռակոծությունների արդյունքում: Այս մասին հայտնում է Galei IDF ռադիոկայանը:
Անցած գիշերվանից պաղեստինյան սահմանակից քաղաքներում և Աշկելոնում օդային ռմբակոծության ազդանշանները չեն մարել: Երեքշաբթի կեսօրից պաղեստինյան խմբավորումները սկսեցին գնդակոծել Աշդոդ խոշոր քաղաքը: Պաղեստինյան խմբավորումները երկուշաբթի երեկոյից սկսած իրականացնում են Իսրայելի զանգվածային ռմբակոծությունները:
Իսրայելական բանակը 5000 պահեստազորի կոչ է արել ուժեղացնելու տարբեր ստորաբաժանումները պաղեստինյան իսլամիստների դեմ գործողության ընթացքում: