Մոսկվան պաշտպանում է Իրաքի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաաֆարի հետ՝ կապված թուրքական զորքերի Իրաքի տարածք ներխուժելու հետ: Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պաշտպանում է Իրաքի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը:
«Իրաքի ԱԳ նախարարը տեղեկացրել է Իրաքի հյուսիս թուրքական զորքերի անօրինական ներխուժման շուրջ զարգացումների մասին, եւ այն մասին, որ Բաղդադը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այդ հարցով: Ռուսական կողմը հայտնել է իր կոշտ ու սկզբունքային դիրքորոշումը, որով աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ Իրաքի իշխանությունների նախաձեռնած գործողություններին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,-ասված է պաշտոնական հաղորդագրությունում: