Ջեյմս Ուորլիքը կշարունակի իր պաշտոնավարումը
Հակառակ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում հայտնաված տեղեկության, ըստ որի ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ուորլիքը հրաժեշտ է տալու համանախագահի պաշտոնին, Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարաություն է տարածել:
Ադրբեջանական contact.az կայքի փոխանցմամբ` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ ասվում է` «ԱՄՆ-ը մեծ վստահություն ունի համանախագահ Ջեյմս Ուորլիքի նկատմամբ, և նրան վստահված է ԵԱՀԿ խմբում մասնակցել հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացին: ԱՄՆ-ն վստահեցնում է, որ նա կշարունակի զբաղեցնել ԱՄՆ համանախագահի պաշտոնը»: