Ուղղաթիռի վթար Չինաստանում․ կա 2 զոհ և 2 անհետ կորած
Չինաստանի հարավում գտնվող Յունան նահանգում հրշեջ ուղղաթիռի կործանումից զոհվել են անձնակազմի երկու անդամներ, ևս երկուսը անհայտ կորել են։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալություն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Նախնական տվյալների համաձայն, ուղղաթիռն ընկել է Էրհայի լիճը։ Փրկարարներին հաջողվել է գտնել երկու մարդու, սակայն նրանց փրկել չի հաջողվել։
Անձնակազմի եւս երկու անդամների որոնումը շարունակվում է: Այս պահին համապատասխան մարմինները փորձում են պարզել ուղղաթիռի կործանման հանգամանքները։