Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով տուժած 2 քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում
Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ այսօր՝ մայիսի 10-ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած 2 քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։
«Սյսօր՝ Երեւանում, ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթար հետևանքով տուժած 2 քաղաքացիներ տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ներկա պահին քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ»,- գրել է Դանիելյանը։