Ալիևը Նախիջևանում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ժամանել է Նախիջևան։ Այս մասին հայտնում է Interfax.az-ը։
Նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարը Նախիջևանի օդանավակայանում բացել է նոր թռիչքուղի։ Ալիևին զեկուցել են նոր թռիչքուղու վրա կատարվող աշխատանքների մասին։