Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

«Բերանս լեզվիս հետ միասին սառեց, մեռած մարդ էի՝ ուղղակի սառած-կանգնած». Անուշը ամուսնու զոհվելուց հետո ապագան չի պատկերացնում

34-ամյա Անուշ Ալեքսանյանը ամուսնու՝ 39-ամյա Կարեն Ալեքսանյանի զոհվելուց հետո քունը կորցրել է, ասում է՝ ամուսնու զոհվելու մասին ցավալի լուրը լսելը մղձավանջ էր․ «Բերանս փակվեց, լեզվիս հետ միասին սառեց, մեռած մարդ էի՝ ուղղակի սառած- կանգնած»։

Անուշի ամուսինը՝ Կարեն Ալեքսանյանը, մասնակցել է Արցախյան պատերազմին Հադրութ-Ֆիզուլի հատվածում, որտեղ էլ զոհվել է։

Կինը ամուսնու հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 5-ին:

«Հեռախոսով խոսեցինք, ասեց՝ ինչպե՞ս եք, լա՞վ եք, արդեն ուրիշ տեղ ենք տեղափոխվում, կարող ա չկարողանամ զանգել։ Ստեփանակերտից Հադրութ-Ֆիզուլի էին տեղափոխվում»,- պատմում է կինը։

Այդ զանգից հետո այլևս կապը կտրվել է, հոկտեմբերի 5-ից մինչև հունվարի 10-ը ընտանիքը որևէ տեղեկություն չի ստացել նրա մասին։ Այդ ընթացքում, Անուշն ասում է` հույսով սպասել են, ենթադրել, թե հնարավոր է՝ ամուսինը գերի է ընկել, մինչև ստացել են ցավալի լուրը:

«Հոկտեմբերի 15-ին ա զոհվել, բայց մենք իմացանք հունվարին 10-ին ԴՆԹ-ի պատասխանով։ Մտածում էինք, որ գերի ա, իրա ընկերներից երկուսը գերի էին, դրանով մեզ հույս էինք տալիս, բայց ԴՆԹ-ի պատասխանը եկավ, որ ոչ՝ հաստատվել ա: Զանգեցին ասեցին՝ ձեր ամուսնու պատասխանը եղել ա, զոհվել է»,- հուզմունքով ասում է Անուշը։

Ասում է՝ այդ օրվանից կյանքի իմաստը կորցրել է, ապրում է տվյալ օրով, ապագան անորոշ է ու անպատկերացնելի:

«180 աստիճանով փոխվեց մեր կյանքը, առաջ շատ աշխույժ էի, հիմա ոչ մի բան չեմ ուզում, ոչ մեկին չեմ ուզում տեսնեմ, դեռ ապագան չեմ պատկերացնում, չեմ էլ ուզում պատկերացնեմ, պատերազմից հետո ապրում եմ էդ օրով, օրը բացվում ա, էդ օրով եմ ապրում, չեմ մտածում՝ ո՛նց կլինի, ի՛նչ կլինի»,- ասում է կինը:

Անուշն ասում է, որ մինչ պատերազմը ապրում էին շատ երջանիկ, թեպետ բնակարան չունեին, վարձով էին ապրում, բայց ընդգծում է՝ սիրող, հոգատար ամուսին ուներ, բոլոր դժվարությունները հեշտ հաղթահարում էին:

«Ինքը հա՛մ իդեալական հայր էր, հա՛մ ամուսին, հա՛մ ընկեր, շատ հոգատար, շատ սիրող, շրջապատված լավ ընկերներով, զուսպ ու բարի էր, նախքան պատերազմը շատ հոյակապ էր, շատ ուրախ էինք, ճիշտ է՝ տուն չունեինք, վարձով էինք, բայց չէինք նեղվում, քանի որ ամուսինս իմ կողքիս էր, միշտ աջակից»,- ասում է Անուշը։

Անուշ Ալեքսանյանը ամուսնու՝ Կարեն Ալեքսանյանի հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

 

 

Անուշ Ալեքսանյանը շատ է կարոտում անցյալը, ճաշկերույթները, ընտանեկան պարզ,ամենօրյա ընթրիքները։ Այժմ ամեն անգամ սեղան նստելիս հուզվում է՝ հասկանալով, որ այլևս անցյալը հետ չի գա, ամուսինն իրենց հետ չի լինի, ինքն էլ միայնակ է մնացել երեք անչափահաս երեխաների հետ:

«Նստում էինք միասին նախաճաշին, ընթրիքին, հիմա դա չկա, հիմա անընդհատ նստում եմ ճաշելու, իսկույն դա եմ հիշում, որ մեր կարևորը չկա։ 20 տարի ամուսնուս հետ ծանոթ եմ եղել, օր օրի մեր սերը ավելի ու ավելի էր աճում, երջանիկ էինք, մինչ պատերազմը իրեն խլեց մեզանից»,- հուզվում է Անուշը։

Կինն ասում է, որ որքան էլ դժվար է՝ հույս ունի, որ երեխաները իրեն ուժ կտան՝ հաղթահարելու ցավը ու կարողանալու երեխաների նպատակները իրագործել:

«Սեպտեմբերի 27-ից հետո ես քունս կորցրել եմ, եթե քնում էլ եմ՝ մեկ-երկու ժամով, անընդհատ նստած ամուսնուս նկարին եմ նայում:

Ամուսնուս որ կորցրեցի, ապագաս չեմ պատկերացնում, բայց ուզում եմ երեխաներիս ապագայի համար ուժերս ներդնեմ իրանց վրա, երեխաները երևի ուժ կտան, կհասցնեմ իրենց նպատակներին»,- հույսը չի կտրում Անուշը։

Նյութի աղբյուր` medialab.am