Պակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան
Մամուլ

Փաշինյանն իրագործում է իր «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Իր պաշտոնավարման շուրջ երեք տարիներին հիմնահատակ կամ դեռևս մասամբ ավերելով պետական ու հանրային կյանքի շատ կառույցներ, Նիկոլ Փաշինյանը լուրջ հաջողություն է արձանագրել նաև երկրում հեղինակության ինստիտուտի վարկաբեկման գործում։ Խոսքն առաջին հերթին՝ պետական, քաղաքական այրերի, բայց նաև մտավորականների, մասնագիտական հանրություններում հեղինակություն ունեցող անձանց, գլոբալ իմաստով՝ էլիտայի վարկաբեկման մասին է։

Ամենացայտուն օրինակը Հայաստանի նախկին երեք նախագահների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վերաբերմունքն է։ Հանուն այսրոպեական քաղաքական շահի ու հերթական պոպուլիստական դիվիդենտի՝ նրանք ուղղակի հողին են հավասարեցնում երկրի նախկին ղեկավարներին՝ հարգանքի նշույլ իսկ չցուցաբերելով՝ եթե ոչ անձերի, ապա գոնե՝ ինստիտուտների նկատմամբ։

Փաշինյանի ու նրա սպասարկուների մոլուցքն այս հարցում ինքնամոռաց է ու կույր․ նրանք կանգ չեն առնում ոչ միայն իրենց հակառակորդ համարվող քաղաքական թիմերի առաջնորդների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ ամենակեղտոտ քարոզչական պայքարում, ինչը խիստ վերապահումներով կարելի էր աննորմալ, այդուհանդերձ, հասկանալի համարել, այլ նույնն անում են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, մարդու, ով իրապես եղել է նրանց մեծամասնության քաղաքական նշաձողը, իդեալն ու պաշտամունքի առարկան։

Խնդիրը տվյալ դեպքում ոչ այնքան նախկին նախագահների անձերն են, որքան նրանց ներկայացրած ինստիտուտները, որոնց նկատմամբ գոնե տարրական հարգանքն ինստիտուցիոնալ հիշողության ու պետականության ավանդույթի անբաժանելի մասն է։

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի համար կարեւորը ոչ թե պետությունն է, այլ իշխանությունը, նա պատրաստ է առնվազն խոսքի մակարդակում իր իշխանության հակառակորդների նկատմամբ գտնվել բազմապատիկ ավելի անողոք, քան, ասենք, Իլհամ Ալիեւի կամ Էրդողանի մասին արտահայտվելիս։ Մինչդեռ առանց ինստիտուցիոնալ հիշողության ու պետականության ավանդույթների՝ որևէ երկիր չի կարող հեռանկար ունենալ։ Իսկ առանց հեղինակությունների ինստիտուտի՝ վերը նշված կառուցակարգերն ուղղակի գոյություն չունեն։

Հեղինակությունների դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանի աշխարհայացքային ու հոգեբանական բարդույթների արտահայտությունն է։ Նա ցանկանում է, որ երկրում լինի միայն մեկ հեղինակություն, միայն մեկ հերոս, միայն մեկ մեծարանքի օբյեկտ, միայն մեկ իմաստուն, և այդ բոլորի կրողը լինի ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Նա հետեւողականորեն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով բոլոր մյուսներին և փորձելով զբաղեցնել բոլոր հարցերում միակի ու անփոխարինելիի դերը։

Ըստ ամենայնի, դա նրա մոտ հասել է մտասեւեռման աստիճանի, եւ միակի բարդույթն իրացնելու համար պատրաստ է ոչնչացնել առանց բացառության ամեն ինչ, այդ թվում՝ պետականությունից մնացած փշրանքները։ Իր քանդարարության մեջ վերջնական հաջողության հասնելու դեպքում նա կարող է հավակնել ևս մեկ միակի տիտղոսին՝ Հայաստանը կործանողի ամոթալի, այդուհանդերձ, բացառիկ ու եզակի կարգավիճակին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: