Ադրբեջանը որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չի կարողանում իրականացնել. Արթուր Դավթյան (տեսանյութ)
Այո՛, ունենք բազում հետապնդումներ, հուսով եմ՝ բոլորդ այնքան լուրջ եք վերաբերում այս խնդրին, որ պատկերացնում եք դրա մասին հրապարակային խոսելն արդարացված չէ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը քանի հայ զինվորականի կամ պաշտոնյայի նկատմամբ է հետախուզում հայտարարել։
Նրա խոսքով՝ այն, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարում, դա չի նշանակում, թե հայկական կողմը պետք է նրանց ասածով շարժվի։
«Մենք խնդրին վերաբերում ենք իրավական հարթության մեջ, և, բնականաբար, մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով գալիս ենք հետևության, որ դրա մասին հրապարակային խոսելը կվնասի: Մենք մեր հակաքայլերը միշտ ձեռնարկել ենք, որոնք բոլորն արդյունք են տվել: Նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»,-ասաց դատախազը։
Մանրամասները՝ տեսանյութում