Բարի ճանապարհ եմ մաղթում երբեմնի իմ գործընկերոջը՝ պարոն Վանեցյանին․ Արթուր Դավթյան (տեսանյութ)
Գերիների վերադարձի հարցը մեր ամենաօրյա աշխատանքի լրջագույն մասն է կազմում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նրա խոսքով՝ այս առումով համագործակցում են ռուս գործընկերների հետ։
Պատասխանալեով լրագրողի հարցին և անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեությանը, Արթուր Դավթյանն ասաց․ «Ի՞նչ պետք է ասեմ՝ բարի ճանապարհ եմ մաղթում երբեմնի իմ գործընկերոջը՝ պարոն Վանեցյանին։ Ես իմ ամբողջ գործունեության ընթացքում եղել եմ միայն մասնագիտական գործունեության դաշտում: Այդ ընթացքում բազում գործընկերներ եմ ունեցել, որոնք իրենց դրսևորումները մոտիվներով տարբեր ուղղություններով փոխել են: Իրենք ինձ կհետաքրքրեն այնքանով, որքանով իմ լիազորությունների իրականացման տիրույթում կհայտնվեն: Մնացածի հետ ես գործ չունեմ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում