Կրակոցներ ԱՄՆ-ի դպրոցներից մեկում. կան վիրավորներ
ԱՄՆ-ի Այդահոյի դպրոցում երեք մարդու է վիրավորել մի հրաձիգ, ով զինաթափվել և բերման է ենթարկվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իրավապահներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռիգբի քաղաքի ավագ դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, որի արդյունքում երեք մարդ վիրավորվել է՝ երկու աշակերտ և մեկ մեծահասակ: Կրակողը եղել է 6-րդ դասարանի աշակերտ:
Ոստիկանապետը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ աղջիկը պայուսակից հանել է ատրճանակը և մի քանի կրակոց արձակել դպրոցի շենքի ներսում և դրսում: Ուսուցիչներից մեկին հաջողվել է զինաթափել նրան: