Քոչարյան-ՀՅԴ-«Վերածնվող Հայաստան» դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն. ՀՅԴ ուղերձը (տեսանյութ)
Առաջիկա ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն՝ համազգային միասնականությամբ և համատեղ ջանքերով ձևավորել նոր որակի իշխանություն, լուծել երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, կասեցնել պետականության փլուզումը, կերտել Հայաստանի երաշխավորված ապագան»,- գրել է նա: