Արման Թաթոյանի ելույթից հետո Արարատ Միրզոյանը «հաշիվներ է մաքրում» (տեսանյութ)
Այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը թեժ ելույթ ունեցավ խորհրդարանում և իր խոսքում անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին: Նրա ելույթին տեղից արձագանքեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, սակայն ընդմիջմանը ևս դահլիճում նրանք զրուցում էին՝ թեժ քննարկում ունենալով:
ArmLur.am-ի տեղեկություններով, Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ասել է, թե նրան բոլորը գովել են, ինչին ի պատասխան Թաթոյանը հիշեցրել է Մարիա Կարապետյանի ելույթը: Հավելենք, որ Մարիա Կարապետյանը ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անունից:
Նշենք, որ իրավիճակը փորձում էր հանդարտեցնել Անդրանիկ Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում