Ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանը պետք է ազատ արձակվի․ բողոքի ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)
Ադրբեջանցու սպանության համար ՌԴ-ում 18 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանը վերջերս Հայասատն է տեղափոխվել՝ հետագա պատիժը հայրենիքում կրելու համար։
Կառավարության դիմաց նրան ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ Արման Առաքելյանը Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանցու սպանության գործով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։ Նա սպանել է ադրբեջանցուն, երբ վերջինս ռեստորանում հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին եւ կոտրել պատից կախված հայ ազգային հերոսի նկարները:

Փատաբանի գնահատմամաբ, իրականում այս քրեական գործի անցած և անցնելիք իրավական ճանապարհը ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից։ Նա նկատում է, որ թեև հաջողվել է Արմանին տեղափոխել Հայաստան, սակայն նա ունի առողջական խնդիրներ և պետք է ազատության մեջ լինի։
Կառավարության դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ փաստաբանը պետք է հանդիպի վարչապետին որպեսզի հարցին դրական լուծում տա։