Օնիկ Գասպարյանի զեկույցում երբեք չի նշվել «դիվանագիտություն» բառը․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Ըստ նրա՝ Գասպարյանը չի խոսել նման ռիսկերի մասին: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նկատեց, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպրարյանն ամռանը չի ասել, որ 2020-ի սեպտեմբերին Ղարաբաղում կարող է պատերազմ սկսվել:
«Մենք հրապարակել ենք հատվածներ Անվտանգության խորհրդի նիստից: Նոյեմբերի 17-ին արած հայտարարության մեջ Գասպարյանն ասել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակվելուց մի քանի օր անց նա զեկույց է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է քաղաքական և դիվանագիտական քայլեր ձեռնարկել: Իսկ հունիսի 19-ին տեղի ունեցած նիստում արդեն Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանը ոչ մի զեկույց չի ներկայացրել»,- հավելեց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այդ զեկույցում երբեք չի նշվել «դիվանագիտություն» բառը:
«Ուստի ես ասում եմ, որ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը և մեր հրապարակումը պետք է ուսումնասիրվեն միասին: Պատերազմից հետո նա ներգրավված էր քաղաքական գործընթացների մեջ: Ընդ որում, ոչ ոք չի տեսել, որ Գասպարյանը բացատրություններով հանդես գա: Մենք միայն հրապարակումներ և հայտարարություններ ենք տեսել նրա անունից»,- ասաց ԱԽՔ-ը։
Մանրամասները՝ տեսանյութում