«Տոտենհեմը» ցանկանում է թիմի ղեկը վստահել Անտոնիո Կոնտեին
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բանակցություններ է վարել Լոնդոնի «Տոտենհեմի» հետ՝ ակումբը գլխավորելու հարցով։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Աղբյուրը նշում է, որ Մոուրինյոյին հեռացնելուց հետո լոնդոնյան ակումբի ղեկավարները փնտրում են գլխավոր մարզիչ։
Նշվում է, որ Կոնտեն ցանկանում է մնալ միլանյան ակումբում, սակայն ակումբում հնարավոր փոփոխությունների ֆոնին Կոնտեն կարող է ընդունել լոնդոնյան թիմի առաջարկը։
Ընդգծենք, որ «Ինտերից» առաջ Կոնտեն Անգլիայում մարզել է Լոնդոնի «Չելսին»։