«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 90 միլիոն ֆունտ ստերլինգ գումար վճարել Հարի Քեյնի դիմաց
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Լոնդոնի «Տոտենհեմի» առաջատար Հարի Քեյնին։ Այս մասին տեղեկացնում է The Sun-ը։
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը պատրաստ է 90 միլիոն ֆունտ ստերլինգ գումար վճարել Քեյնի տրանսվերի դիմաց։
Նշվում է, որ Քեյնն իր հերթին հետաքրքրված է այդ տրանսվերով, քանի որ լոնդոնյան ակումբը հաջորդ մրցաշրջանում կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի խաղարկությունը։
Ընդգծենք, որ Քեյնի ծառայություններով նախորդ ամռանը հետաքրքրված էր նաև Մադրիդի «Ռեալը»։