Ո՞վ է ասում, որ վարչապետին Սյունիքում ուղեկցել են ՌԴ խաղաղապահները. ԱԽՔ-ը՝ Սյունիքի անվտանգության մասին (տեսանյութ)
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի տեսել, թե ինչպես են ՌԴ խաղաղապահներն ուղեկցում Սյունիք մեկնած Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը։
«Ո՞վ է ասում, որ վարչապետին Սյունիքում ուղեկցել են ՌԴ խաղաղապահները»,-հարցրեց Արմեն Գրիգորյանը։ Դիտարկմանը, թե տեսանյութ կա, ԱԽՔ-ը պատասխանեց․ «Հա, դե երևի անվտանգության միջոցառումներ էին ձեռնարկվում»։
Նա նկատեց, որ Սյունիքում խնդիրներ կային, և չի բացառվում, որ այդ նպատակով է եղել։
Միևնույն ժամանակ նա հերքում է լուրերը, թե Սյունիքում Ադրբեջանի կողմից վտանգ կա։
Մանրամասները՝ տեսանյութում։