«Ռեալը» Էրլինգ Հոլանդին գնելու ամենահավանական թեկնածուն է
Մադրիդի «Ռեալը» ամենայն հավանականությամբ կհաղթի Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսվերի համար մրցավազքում, սակայն նրան գնելու համար իսպանական ակումբը պետք է սպասի մինչև 2022 թվականի ամառ։ Այս մասին գրում է AS-ը։
Իսպանական գրանդը մտադիր է այս ամռանը բոլոր ջանքերը ներդնել՝ «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեին գնելու համար։ Սա այն դեպքում, որ Հալադն իր հերթին ցանկանում է ևս 1 մրցաշրջան մնալ Դորտմունդում։
Ընդգծենք, որ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին։»