Սերժ Սարգսյանը սուտ է ասում. Արմեն Գրիգորյանը` զենք գնելու և պարտվելու մասին (տեսանյութ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը թերահավատորեն է մոտենում Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, որով նա կոչ էր արել երկրորդ և երրորդ նախագահներին միանալ իրեն և երկիրն ազատել աղետից:
Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց, որ սա արդեն երկրորդ նման փորձն է և հիշեցրեց պատերազմի օրերին Տեր-Պետրոսյանի կողմից արված միավորման կոչը, որն այդպես էլ մնաս որպես այդպիսին:
Անդրադառնալով Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կապիտուլյանտ են, Արմեն Գրիգորյանը նկատեց, որ ինքը նույնը չի կրկնի, բայց կարող է բերել փաստեր, որոնք դրան են տարել:
Որպես այդպիսին նա մատնանշեց բանակի զինանոցը:
Ըստ ԱԽՔ-ի բանակը պատշաճ չի զինվել:
Դիտարկամնը, թե այս իշխանությունը ևս չի զինել և փոխարենը ելակով է զինել, Արմեն Գրկգորյանը չհամձայնեց՝ կհրապարակվեն թվեր, որոնք ցույց կտան, թե ինչ սպառազինություն են ձեռք բերել:
Մեկ այլ դիտարկման, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ԱԹՍ-ների մեծ քանակ էր ծրագրավորել գնել, իսկ այս իշխանությունը չեղարկել է այդ պայմանագիրը, Արմեն Գրիգորյանը արձագանքեց. «Սերժ Սարգսյանը սուտ է ասում»:
Մանրամասները՝ տեսանյութում