Շատ լավ կլիներ տեսնել Ռամոսին «Միլանում»․ Սերխիո Գոմես
AS սպորտային պարբերականի լրագրող Սերխիո Գոմեսը մեկնաբանել է Սերխիո Ռամոսի «Միլան» տեղափոխության հավանականությունը: Հիշեցնենք, որ իսպանացին դեռ չի երկարաձգել պայմանագիրը «սերուցքայինների» հետ:
«Շատ լավ կլիներ տեսնել Ռամոսին «Միլանում»՝ Մալդինիի ակումբում, որը Սերխիոյի կուռքն է, բայց եկեք իրատես լինենք: Նախ, Ռամոսի առաջնահերթությունը Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգումն է, բայց մինչ այժմ կողմերը համաձայնության չեն եկել: Երկրորդ, Միլանը չի շահի այս տրանսֆերը ֆինանսական տեսանկյունից:
Սերխիոն այժմ ստանում է 10 միլիոն եվրո, ու դժվար թե Միլանը պատրաստ լինի իրեն վճարել այդպիսի գումար»: Ընդգծենք, որ Ռամոսի ապագան մի շարք պարբերականներ կապում են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։