Գիշերը Ռուսաստանի սահմաններին մոտեցել է Ամերիկյան հետախուզական ինքնաթիռ
Մայիսի 6-ի գիշերը Չուկոտյան ծովում հայտնաբերվել է օդային թիրախ, որը մոտենում էր Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Թիրախը տեսնելուց հետո օդ է բարձրացել МиГ-31 կործանիչ: Ռուսական կործանիչի անձնակազմը պարզել է, որ օդային թիրախը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական հետախուզական RC-135 ինքնաթիռ է:
Ռուս զինվորականները պարզաբանել են, որ օտարերկրյա ռազմական ինքնաթիռը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից շեղվելուց հետո կործանիչը անվտանգ վերադարձել է մշտական տեղակայման վայր: