Խոշոր ավտովթար Վան քաղաքում. կա 11 զոհ
Այսօր առավոտյան Թուրքիայի արևելյան մասում գտնվող (Արևմտյան Հայաստան) Վան քաղաքի մոտակայքում ուսանողներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով 11 հոգի մահացել է, 6 հոգի վիրավորվել: Այս մասին հաղորդում է թուրքական AA գործակալությունը:
Առավոտյան 8.30 սահմաներրում Չըլդրանի շրջանից Վան գնացող միկրոավտոբուսը Արճեշ-Վան ճանապարհին բախվել է բեռնատարին: Միկրոավտոբուսը տեղափոխում էր ուսանողներ, որոնք սովորում էին Վանի համալսարաններից մեկում:
Վթարի վայր են մեկնել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ, բժիշկներ և մարզային ղեկավարությունը: