Հյուսիսային պողոտայում քաղաքացիներին պատվաստում են կորոնավիրուսի դեմ. շարժական պատվաստումային խումբ է տեղակայվել (լուսանկարներ)
ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում:
«Արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

